Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Վաղը իր զավակն էլ իրեն կուղարկի ծերանոց` որպես ավելորդություն

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Վաղը իր զավակն էլ իրեն կուղարկի ծերանոց` որպես ավելորդություն
18.06.2013 | 13:16

Բոլորս ենք մտածում, որ ծնողապաշտ հայ և ծերանոց հասկացություններն անհամատեղելի են: Ցավոք, այդպես չէ: Ցավոք, կան դեպքեր (վերջին դեպքի մասին օրերս տեղեկացա), որ մարդը ծնողին, երբեմն էլ ծնողներին տարբեր անհեթեթ հիմնավորումներով ուղարկում է ծերանոց, ինքը անհոգ ապրում, խնջույքներում էլ առաջին բաժակը բարձրացնում է ծնողների համար, հաճախ պարծենում իր ծագմամբ, դաստիարակությամբ, կրթությամբ` անտեղյակ, որ ծնողը կարոտից, սպասումից օր-օրի մաշվում է ու դանդաղ մահանում` բնավ անտեսելով, որ սերը ծնողի համար բոլոր առաքինությունների հիմքն է: Ծնողից հրաժարվելու պատճառը հիմնականում սոցիալական է, թեև որևէ պատճառ կտրականապես չի ընդունվում: Հայաստանի պետական չորս և այդքան էլ մասնավոր ծերանոցներում, անցյալ տարվա տվյալով, ապրում և զավակների սպասումով օր է մթնեցնում 1200 տարեց: Պետականում մեկ հոգու համար ծախսվում է օրը 2500 դրամ: Համոզված եմ, որ բոլորը, առանց բացառության, կգերադասեին թեկուզ կիսաքաղց ապրել տանը, քան կուշտ, բայց` ծերանոցում: Ստամոքսի խնդիրը նրանց չի հուզում, նրանք ցանկանում են կյանքի մայրամուտն անցկացնել զավակների և թոռների հետ, քիչ թե շատ լինել ուշադրության կենտրոնում, քանի որ արժանի են վայելել երջանիկ ծերություն: Ծնողին ծերանոց ուղարկած երեսպաշտը երբևէ մտածե՞լ է, որ վաղը իր զավակն էլ իրեն կուղարկի ծերանոց` որպես ավելորդություն: Այո, կյանքը բումերանգ է:

Դիտվել է՝ 2634

Մեկնաբանություններ